RSS
ads

Ավտոմեքենաների ապահովագրություն ձեր տանը:

Ինչ է Ֆրանշիզան?

0 comments

пятница, 5 ноября 2010 г.

Ֆրանշիզայով ապահովագրության մեջ հասարակ օրենք կա.  Ավտովթար լինելու դեպում բացի ապահովագրական ընկերությունից վճարում է նաև ապահովագրվող անձը: Այդքան էլ շատ գումար չի վճարում, բայց ամեն դեպքում վճարում է, հետևաբար հետաքրքրված է որպեսզի մեքենան չվնասվի:  Ֆրանշիզայի չափը ահմանվում է ապահովագրության պայմանագրով՝ կոնկրետ գումարի կամապահովագրական գումարի նկատմամբ տոկոuի տեսքով

Չհատուցվող գումարի տեսակներն են`
·         պայմանական չհատուցվող գումար, որի դեպքում ապահովագրողն ազատվում է փաuտացի վնաuների  հատուցման պարտականությունից, եթե այդ վնասը չի գերազանցում  չհատուցվող գումարի չափը, և պարտավոր է վճարել հատուցումն ամբողջությամբ, եթե դրա մեծությունը գերազանցում է չհատուցվող գումարի չափը.
·         ոչ պայմանական չհատուցվող գումար, որի դեպքում ապահովագրողն ազատվում է որոշակի մասով հատուցում իրականացնելուց` անկախ վնասի կամ կորստի ընդհանուր չափից:

Ենթադրենք ֆրանշիզան կազմում է 100$Պայմանականի դեպքում եթե վնասը կազմում է 100$ քիչ` օրինակ 60$, ապա ապահովագրական ընկերությունը չի վճարում ոչինչ, իսկ եթե մեծ է 100$-ից` օրինակ 250$, ապահովագրական ընկերությունը վճարում է ամբողջ 250$:
Ոչ պայմանականի դեպքում անկախ ամեն ինչից ապահովադիրը վճարում է այդ 100$:
Ֆրանշիզայով ապահովագրվելու դեպքում ընդհանուր ապահովագրավճարի չափը նվազում է:
  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Ապահովագրության բառարան

0 comments

среда, 3 ноября 2010 г.

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ  ՁԵՎԵՐԸ

Հայաստանի Հանրապետությունում կարող է իրականացվել կամավոր և պարտադիր ապահովագրություն:
Կամավոր ապահովագրությունն ապահովադրի կամավոր ցանկությամբ ապահովագրողի հետ ապահովագրության պայմանագիր կնքելու միջոցով իրականացվող ապահովագրությունն է:
Պարտադիր ապահովագրությունը ապահովադրի կամքից անկախ ապահովագրողի հետ oրենքի ուժով ծագող հարաբերություններն են, որի տեuակները, պայմաններն ու իրականացման կարգը կարգավորվում են սույն oրենսգրքով, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և պարտադիր ապահովագրության մաuին համապատաuխան oրենքներով:


           
ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1.      Ապահովադիրն ապահովագրողի հետ ապահովագրության պայմանագիր կնքած անձն է:(այն մարդը ով վճարում է ապահովագրվելու համար)
2.      Ապահովագրողը դա օրենքով սահմանված կարգով ապահովագրական գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձն է:(Օր. RESO ապահովագրական ընկերություն)
3.      Ապահովագրված անձն այն անձն է, որի հետ կապված ապահովագրական պատահարի առաջացումը հանդիսանում է ապահովագրության պայմանագրի առարկա:
4.      Շահառուն ապահովագրական պատահար տեղի ունենալու պարագայում ապահովագրական պայմանագրով նախատեսված ապահովագրական հատուցումն ստանալու իրավունք ունեցող անձն է:
  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

ԱՊՊԱ. սոցիալական գովազդ

0 comments

понедельник, 1 ноября 2010 г.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Ապահով.info

0 comments

воскресенье, 31 октября 2010 г.

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ;նոր պրոեկտ Neomedia-ի կողմից` Ապահով.info:
Սա ապահովագրական ծառայությունների տեղեկատու է որտեղ շատ շուտով կգտնեք ինֆորմացիա բոլոր հայկական ապահովագրական ընկերությունների մասին: Ապահովագրական արտահայտություններ փնտրելով այցելուները գալու են Ապահով.info և գտնեն իրենց հետաքրքրող ինֆորմացիան:  Կլինի ինֆորմացիա մարզերում և արցախում գործող ապահովագրական ընկերությունների մասնաճյուղերի մասին, կլինեն նորություններ ընկերությունների կողմից և այլ հետաքրքիր ինֆորմացիա  ապահովագրության աշխարհից:
  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Ի՞նչ անել, եթե տեղի է ունեցել պատահար

0 comments

пятница, 22 октября 2010 г.

Եթե Ձեր տրանսպորտային միջոցը պատահարի հետևանքով վնասվել է կամ այն գողացվել է, ապա պատահարից անմիջապես հետո անհրաժեշտ է`

1. Նշել պատահարում ներգրավված այլ ավտոմեքենաների պետհամարանիշները
2. Անհապաղ զանգահարել ձեր պահովագրական ընկերություն այն հեռախոսահամարով, որը գրված է ձեզ տրված քարտի վրա  հայտնել

Քարտի համարը
Պատահարի վայրը
Կապի միջոցներ
Վարրոդի և սեփականատիրոջ Ա.Ա.Հ.
Ավտոմեքենայի մոդելը և պետհամարանիշը

3. Հնարավորության դեպքում նկարահանել (նաև բջջային հեռախոսով) պատահարի վայրը և այլ մասնակիցներին:
4. Պատահարի մասին տեղեկացնել համապատասխան իրավասու մարմիններին
5. Չտեղաշարժել ավտոմեքենան և սպասել ապահովագրական ընկերության մասնագետի այցին: Մասնագետը պատահարի վայրում կարձանագրի և կնկարահանի պատահարը, այնուհետև կտեղեկացնի հետագա գործողությունների մասին:
Խստորեն արգելվում է այլ անձանց տալ խոստումներ կամ ձեռք բերել որևէ պայմանավորվածություն և տեղաշարժել ավտոմեքենան:
  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Հետաքրքիր ապահովագրություն

0 comments

среда, 20 октября 2010 г.

  • Տարեկան ավելի շատ խող է ծախսվում ալկոհոլի և ծխախոտի վրա, քան կյանքի ապահովագրության:
  • Աշխարհի ամենաթանկ ապահովագրական պոլիսը պատկանում է Ստիվեն Սպիլբերգին, նրա կյանքը ապահովագրված է 1,2$ միլիարդ դոլար:
  • Դևիդ Բեքհեմը ապահովագրել է իր ոտքերը 70$ միլիոն դոլար:
  • Իսկ այ տոպ-մոդել Կլաուդիա Շիֆերը ժամանակին ապահովագրել է իր ոտքերը 5$ միլիոն դոլար:
  • Ռուսական ապահովագրական ընկերությունը 2006 թվականի ամռանը ապահովագրել է մրցում կաբլուկների վրա: մասնակիցները պետք է վազեին 100 մետր տարածությունը 9սմ երկարությամբ կաբլուկներով կոշիկներուվ:
  • Կյանքի ապահովագրությունը թույլ է տալիս ապրել աղքատ ու մահանալ հարուստ:


  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Ինչ է ԱՊՊԱ-ն?

0 comments

вторник, 19 октября 2010 г.

Մենք բոլորս էլ գիտակցում ենք, որ առօրյայում անխուսափելի են ավտոտրանսպորտային պատահարները և դրանց անցանկալի հետևանքները։

Սովորաբար, ավտովթարի դեպքում կարող են առաջանալ`
  1. մեղավոր վարորդի մեքենային, գույքին և կյանքին պատճառված վնասների հետ կապված ծախսեր,
  2. երրորդ անձանց (հետիոտնին, այլ մեքենայի վարորդին, մեքենայի ուղևորին) պատճառված գույքային և անձնական վնասների հետ կապված ծախսեր։

Եթե առաջին տիպի ծախսը մեղավոր վարորդը (մեքենայի սեփականատերը) իր հայեցողությամբ կարող է և չկատարել կամ ի վիճակի չէ կատարել, ապա երկրորդ խումբ ծախսերի հատուցումը տուժած անձանց պարտադիր է օրենքով, և հնարավոր չէ դրանցից խուսափել։

Ավելին, երկրորդ խումբ ծախսերը անկանխատեսելի են և կարող են բավականին մեծ չափերի հասնելով զգալի վնաս հասցնել վարորդի բյուջեին։ Եթե մեղավոր վարորդը ինչ-ինչ պատճառներով չի կարողանում փոխհատուցել այդ ծախսը, ապա այն մնում է տուժողի վրա, որը ստիպված է լինում երկարատև քաշքշուկների մեջ ընկնել վնաս հասցնողի հետ։ Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ բազմաթիվ դեպքերում տուժող կողմը ևս հնարավորություն չի ունենում իր հաշվին վերականգնել իր կրած վնասները և վճարել օրինակ` իր առողջության վերականգնման համար` հետագայում վնաս հասցնողից ստանալու ակնկալիքով, ապա այս դեպքում առաջանում են սոցիալական խնդիրներ և լարվածություն։


ԱՊՊԱ պայմանագիրը ծածկում է երրորդ անձանց (հետիոտնին, այլ մեքենայի վարորդին, մեքենայի ուղևորին) պատճառված գույքային և անձնական վնասները, ինչպես նաև վարորդի ընտանիքի անդամների անձնական վնասները։

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS