Ավտոմեքենաների ապահովագրություն ձեր տանը:

Ինչ է ԱՊՊԱ-ն?

вторник, 19 октября 2010 г.

Մենք բոլորս էլ գիտակցում ենք, որ առօրյայում անխուսափելի են ավտոտրանսպորտային պատահարները և դրանց անցանկալի հետևանքները։

Սովորաբար, ավտովթարի դեպքում կարող են առաջանալ`
  1. մեղավոր վարորդի մեքենային, գույքին և կյանքին պատճառված վնասների հետ կապված ծախսեր,
  2. երրորդ անձանց (հետիոտնին, այլ մեքենայի վարորդին, մեքենայի ուղևորին) պատճառված գույքային և անձնական վնասների հետ կապված ծախսեր։

Եթե առաջին տիպի ծախսը մեղավոր վարորդը (մեքենայի սեփականատերը) իր հայեցողությամբ կարող է և չկատարել կամ ի վիճակի չէ կատարել, ապա երկրորդ խումբ ծախսերի հատուցումը տուժած անձանց պարտադիր է օրենքով, և հնարավոր չէ դրանցից խուսափել։

Ավելին, երկրորդ խումբ ծախսերը անկանխատեսելի են և կարող են բավականին մեծ չափերի հասնելով զգալի վնաս հասցնել վարորդի բյուջեին։ Եթե մեղավոր վարորդը ինչ-ինչ պատճառներով չի կարողանում փոխհատուցել այդ ծախսը, ապա այն մնում է տուժողի վրա, որը ստիպված է լինում երկարատև քաշքշուկների մեջ ընկնել վնաս հասցնողի հետ։ Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ բազմաթիվ դեպքերում տուժող կողմը ևս հնարավորություն չի ունենում իր հաշվին վերականգնել իր կրած վնասները և վճարել օրինակ` իր առողջության վերականգնման համար` հետագայում վնաս հասցնողից ստանալու ակնկալիքով, ապա այս դեպքում առաջանում են սոցիալական խնդիրներ և լարվածություն։


ԱՊՊԱ պայմանագիրը ծածկում է երրորդ անձանց (հետիոտնին, այլ մեքենայի վարորդին, մեքենայի ուղևորին) պատճառված գույքային և անձնական վնասները, ինչպես նաև վարորդի ընտանիքի անդամների անձնական վնասները։



ԱՊՊԱ պայմանագիրը չի ծածկում մեղավոր վարորդի կյանքին, մեքենային և այլ գույքին պատճառված վնասները։ 
Եթե Դուք որպես վարորդ (մեքենայի սեփականատեր) ցանկանում եք ապահովագրել նաև Ձեր մեքենային, այլ գույքին, կյանքին պատճառված վնասները (1-ին խումբ ծախսեր), ապա կամավոր կերպով կարող եք կնքել նման ապահովագրության պայմանագրեր։ 

ԱՊՊԱ ունենալու դեպքում`
1)Մեղավոր սեփականատերը (վարորդը) իր ապահովագրական ընկերության միջոցով հնարավորություն կունենա փոխհատուցել ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով երրորդ անձանց (հետիոտն, ուղևորներ, այլ վարորդներ) պատճառած վնասները,
2)Տուժողը կստանա անձնական վնասների (առողջության վերականգնման ծախսերի, չստացված աշխատավարձի, մահվան ծախսերի) և գույքային վնասների (մեքենա և այլ գույք) հատուցում։
  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 comments:

Отправить комментарий