Ֆրանշիզայով ապահովագրության մեջ հասարակ օրենք կա. Ավտովթար լինելու դեպում բացի ապահովագրական ընկերությունից վճարում է նաև ապահովագրվող անձը: Այդքան էլ շատ գումար չի վճարում, բայց ամեն դեպքում վճարում է, հետևաբար հետաքրքրված է որպեսզի մեքենան չվնասվի: Ֆրանշիզայի չափը ահմանվում է ապահովագրության պայմանագրով՝ կոնկրետ գումարի կամապահովագրական գումարի նկատմամբ տոկոuի տեսքով:
Չհատուցվող գումարի տեսակներն են`
· պայմանական չհատուցվող գումար, որի դեպքում ապահովագրողն ազատվում է փաuտացի վնաuների հատուցման պարտականությունից, եթե այդ վնասը չի գերազանցում չհատուցվող գումարի չափը, և պարտավոր է վճարել հատուցումն ամբողջությամբ, եթե դրա մեծությունը գերազանցում է չհատուցվող գումարի չափը.
· ոչ պայմանական չհատուցվող գումար, որի դեպքում ապահովագրողն ազատվում է որոշակի մասով հատուցում իրականացնելուց` անկախ վնասի կամ կորստի ընդհանուր չափից:
Ենթադրենք ֆրանշիզան կազմում է 100$: Պայմանականի դեպքում եթե վնասը կազմում է 100$ քիչ` օրինակ 60$, ապա ապահովագրական ընկերությունը չի վճարում ոչինչ, իսկ եթե մեծ է 100$-ից` օրինակ 250$, ապահովագրական ընկերությունը վճարում է ամբողջ 250$:
Ոչ պայմանականի դեպքում անկախ ամեն ինչից ապահովադիրը վճարում է այդ 100$:
Ֆրանշիզայով ապահովագրվելու դեպքում ընդհանուր ապահովագրավճարի չափը նվազում է: