Ավտոմեքենաների ապահովագրություն ձեր տանը:

Ի՞նչ անել, եթե տեղի է ունեցել պատահար

пятница, 22 октября 2010 г.

Եթե Ձեր տրանսպորտային միջոցը պատահարի հետևանքով վնասվել է կամ այն գողացվել է, ապա պատահարից անմիջապես հետո անհրաժեշտ է`

1. Նշել պատահարում ներգրավված այլ ավտոմեքենաների պետհամարանիշները
2. Անհապաղ զանգահարել ձեր պահովագրական ընկերություն այն հեռախոսահամարով, որը գրված է ձեզ տրված քարտի վրա  հայտնել

Քարտի համարը
Պատահարի վայրը
Կապի միջոցներ
Վարրոդի և սեփականատիրոջ Ա.Ա.Հ.
Ավտոմեքենայի մոդելը և պետհամարանիշը

3. Հնարավորության դեպքում նկարահանել (նաև բջջային հեռախոսով) պատահարի վայրը և այլ մասնակիցներին:
4. Պատահարի մասին տեղեկացնել համապատասխան իրավասու մարմիններին
5. Չտեղաշարժել ավտոմեքենան և սպասել ապահովագրական ընկերության մասնագետի այցին: Մասնագետը պատահարի վայրում կարձանագրի և կնկարահանի պատահարը, այնուհետև կտեղեկացնի հետագա գործողությունների մասին:
Խստորեն արգելվում է այլ անձանց տալ խոստումներ կամ ձեռք բերել որևէ պայմանավորվածություն և տեղաշարժել ավտոմեքենան:
  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 comments:

Отправить комментарий