Ավտոմեքենաների ապահովագրություն ձեր տանը:

Ապահովագրության բառարան

среда, 3 ноября 2010 г.

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ  ՁԵՎԵՐԸ

Հայաստանի Հանրապետությունում կարող է իրականացվել կամավոր և պարտադիր ապահովագրություն:
Կամավոր ապահովագրությունն ապահովադրի կամավոր ցանկությամբ ապահովագրողի հետ ապահովագրության պայմանագիր կնքելու միջոցով իրականացվող ապահովագրությունն է:
Պարտադիր ապահովագրությունը ապահովադրի կամքից անկախ ապահովագրողի հետ oրենքի ուժով ծագող հարաբերություններն են, որի տեuակները, պայմաններն ու իրականացման կարգը կարգավորվում են սույն oրենսգրքով, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և պարտադիր ապահովագրության մաuին համապատաuխան oրենքներով:


           
ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1.      Ապահովադիրն ապահովագրողի հետ ապահովագրության պայմանագիր կնքած անձն է:(այն մարդը ով վճարում է ապահովագրվելու համար)
2.      Ապահովագրողը դա օրենքով սահմանված կարգով ապահովագրական գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձն է:(Օր. RESO ապահովագրական ընկերություն)
3.      Ապահովագրված անձն այն անձն է, որի հետ կապված ապահովագրական պատահարի առաջացումը հանդիսանում է ապահովագրության պայմանագրի առարկա:
4.      Շահառուն ապահովագրական պատահար տեղի ունենալու պարագայում ապահովագրական պայմանագրով նախատեսված ապահովագրական հատուցումն ստանալու իրավունք ունեցող անձն է:
5.      Ապահովագրության օբյեկտն ապահովագրման ենթակա գույքային և անձնական շահերն են
6.      Ապահովագրական ռիսկն առաջանալու որոշակի հավանականությամբ և պատահականությամբ ապահովագրական պատահարի տեղի ունենալու հետևանքով առաջացող վնասի հնարավոր մեծությունն է:
7.      Ապահովագրական հատուցումն ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովագրողի կողմից ապահովագրական պայմանագրի հիման վրա ապահովադրին կամ շահառուին վճարման ենթակա գումարն է` դրամական արտահայտությամբ կամ համարժեք գույքով:
8.      Ապահովագրական գումարն ապահովագրողի կողմից վճարման ենթակա հնարավոր ապահովագրական հատուցման առավելագույն չափն է:
9.      Ապահովագրավճարն ապահովագրության պայմանագրով սահմանված չափով և պայմաններով ապահովադրի կողմից ապահովագրողին հնարավոր ապահովագրական հատուցման դիմաց վճարվելիք գումարն է:
10.  Ապահովագրական պատահարն ապահովագրական պայմանագրով նախատեսված դեպքն է կամ իրադարձությունը, որի տեղի ունենալու ուժով ապահովագրողը պարտավորվում է ապահովադրին կամ շահառուին վճարել ապահովագրական հատուցում:
11.  Չհատուցվող գումարը(ֆրանշիզա) ոչ կյանքի ապահովագրության դեպքում ապահովադրի մաuնակցության չափն է վնաuի հատուցմանը, որը սահմանվում է ապահովագրության պայմանագրով՝ կոնկրետ գումարի կամ ապահովագրական գումարի նկատմամբ տոկոuի տեսքով
12.  Ապահովագրության պայմանագրով մի կողմը՝ Ապահովագրողը, որոշակի միանվագ կամ պարբերական վճարիպահովագրավճարի) դիմաց պարտավորվում է մյուս կողմին՝ Ապահովադրին կամ նրա մատնանշած անձինահառուին), որոշակի Ապահովագրական գումարի շրջանակներում հատուցել որոշակի իրադարձության տեղի ունենալու արդյունքում պատճառված վնասըպահովագրական հատուցում), եթե այդ իրադարձությունների տեղի ունենալը կրում է հավանական և/կամ պատահական բնույթ
13. Ապահովագրական գործակալ:Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովագրական գործակալի գործունեություն իրականացնելու համար Կենտրոնական բանկի ապահովագրական գործակալի ռեգիստրում հաշվառված անձ


Շահերորոնց ապահովագրությունը չի թույլատրվում
Չի թույլատրվում`
1) հակաօրինական շահերի ապահովագրությունը.
2)խաղերինվիճակախաղերին և գրազին մասնակցելու հետևանքով առաջացած վնասների ապահովագրությունը:

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 comments:

Отправить комментарий