Ավտոմեքենաների ապահովագրություն ձեր տանը:

Ինչ է Ֆրանշիզան?

пятница, 5 ноября 2010 г.

Ֆրանշիզայով ապահովագրության մեջ հասարակ օրենք կա.  Ավտովթար լինելու դեպում բացի ապահովագրական ընկերությունից վճարում է նաև ապահովագրվող անձը: Այդքան էլ շատ գումար չի վճարում, բայց ամեն դեպքում վճարում է, հետևաբար հետաքրքրված է որպեսզի մեքենան չվնասվի:  Ֆրանշիզայի չափը ահմանվում է ապահովագրության պայմանագրով՝ կոնկրետ գումարի կամապահովագրական գումարի նկատմամբ տոկոuի տեսքով

Չհատուցվող գումարի տեսակներն են`
·         պայմանական չհատուցվող գումար, որի դեպքում ապահովագրողն ազատվում է փաuտացի վնաuների  հատուցման պարտականությունից, եթե այդ վնասը չի գերազանցում  չհատուցվող գումարի չափը, և պարտավոր է վճարել հատուցումն ամբողջությամբ, եթե դրա մեծությունը գերազանցում է չհատուցվող գումարի չափը.
·         ոչ պայմանական չհատուցվող գումար, որի դեպքում ապահովագրողն ազատվում է որոշակի մասով հատուցում իրականացնելուց` անկախ վնասի կամ կորստի ընդհանուր չափից:

Ենթադրենք ֆրանշիզան կազմում է 100$Պայմանականի դեպքում եթե վնասը կազմում է 100$ քիչ` օրինակ 60$, ապա ապահովագրական ընկերությունը չի վճարում ոչինչ, իսկ եթե մեծ է 100$-ից` օրինակ 250$, ապահովագրական ընկերությունը վճարում է ամբողջ 250$:
Ոչ պայմանականի դեպքում անկախ ամեն ինչից ապահովադիրը վճարում է այդ 100$:
Ֆրանշիզայով ապահովագրվելու դեպքում ընդհանուր ապահովագրավճարի չափը նվազում է:
  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 comments:

Отправить комментарий